|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մեկ տարվա արձակուրդների վրա 10 միլիոն դոլար է ծախսել: Հանգստի ժամանակ 47-ամյա առաջին տիկինը բնակվում է բացառապես 5 աստղանի հյուրանոցներում և օգտվում թանկարժեք մերսումներից ու ալկոհոլից:
Առաջին տիկինն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է 42-օրյա հանգիստ, այդ թվում՝ 375 հազար դոլար արժողությամբ արձակուրդներ Իսպանիայում, ինչպես նաև 4-օրյա հանգիստ Կոլորադոյում, որտեղ միայն հյուրանոցի մեկ գիշերն արժե 2 հազար դոլար: Բացի այդ, Միշելը սիրում է խմել թանկարժեք մարտինիներ, օղի և շամպայն. տեղեկացնում է The Daily Mail-ը:
Տիկին Օբաման նաև շատ է սիրում շոփինգ անել այն հանգստավայրերում, որտեղ լինում է: Ամերիկացիներին վրդովեցրել է այն փաստը, որ Մասաչուսեթս հանգստի մեկնելուց Օբաման և նրա ընտանիքը առանձին են գնացել՝ ընդամենը 4 ժամվա տարբերությամբ՝ ծախսելով ավելորդ գումար ինքնաթիռի վառելիքի, տոմսերի և ուղղաթիռ վարձելու վրա: