|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ ներգաղթային իշխանությունները թույլ չեն տվել սիրիացի օպերատոր Խալիդ Խատիբի մուտքն ԱՄՆ, որն աշխատել է «Օսկար» մրցանակի ներկայացված «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմում, հայտնում է «Associated Press» գործակալությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին րոպեին արգելել է Խատիբի մուտքը երկիր։ Նրան մերժել են «վարկաբեկող բնույթի տեղեկության» հայտնաբերումից հետո։ Այս կատեգորիան, ինչպես նշում է գործակալությւնը, կարող է ներառել ինչպես տվյալ անձի ահաբեկչության հետ կապ ունենալու մասին տվյալներ, այնպես էլ անձնագրի հետ ունեցած խնդիրները։
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Հոլիվուդում: 40 րոպե տևողությամբ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմը պատմում է Սիրիայում պատերազմի մասին։ Այն «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։