կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 18:45
Իրավական

Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել

Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ամբերդ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարվում դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: 

Այս մասին տեղակացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թվականի փետրվարի 23-ին ժամը՝ 22:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը, որից հետո որպես զենք օգտագործվող, ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքի տակ հափշտակել կանխիկ գումար, արծաթյա զարդեր, խմիչքներ, «Սամսունգ» և «Նոկիա»  մոդելի բջջային հեռախոսներ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: