կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 13:47
Հասարակություն

Ավազակային հարձակում՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի վրա

Ավազակային հարձակում՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս  մարտի 30-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքի Առափնյա 10ա հասցեում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ և  նրա  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ավտոգազալցակայանի դրամարկղում առկա գումարը, ապա՝ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ։ ՍՊ ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին: