կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 11:55
Քաղաքական

Բնակչության քանի տոկոսն է պատրաստ իր ձայնը վաճառել. սոցհարցման արդյունքները

Բնակչության քանի տոկոսն է պատրաստ իր ձայնը վաճառել. սոցհարցման արդյունքները

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց իր անցկացրած` ընտրությունների վերաբերյալ սոցհարցման նախնական տվյալները:

Նա նշեց, որ տոկոսային հարաբերությամբ թվեր չի ներկայացնելու, քանի որ պատկերը դեռ ամբողջական չէ, ամբողջական պատկերը պարզ կլինի մարտի 10-ից հետո` երկրորդ հարցման արդյունքներն ամփոփելիս:

«Հարցվածների 36 տոկոսը հետաքրքրված չեն ընտրություններով, 43 տոկոսը հստակ գիտի` ում է տալու իր ձայնը, իսկ 24 տոկոսը դեռ չի որոշել: 24 տոկոսն իրականում մեծ թիվ է` երկու դաշինքի և երկու կուսակցության անցումային տոկոսներ»,- ասաց Ադիբեկյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ընտրողների մեծ մասը` 87,5 տոկոսը, այն մարդիկ են, ովքեր կայուն են ու ունեն գաղափարներ, սակայն կան մարդիկ, ովքեր կհրաժարվեն մասնակցել ընտրություններին`ինչ-ինչ պատճառներով, օրինակ` հարցվածների 1,3 տոկոսն ասել է, որ ընտրություններին կմասնակցի, եթե եղանակը բարենպաստ լինի:

Սոցիոլոգը նշեց նաև, որ հարցվածների միայն 1,3 տոկոսն է պատրաստ գումարի դիմաց իր ձայնը տալ այս կամ այն քաղաքական ուժի: Իսկ իրենց քվեի համար, ըստ Ադիբեկյանի, մոտավոր հաշվարկով, 20 000 դրամ են պատրաստ ստանալ:

Ի դեպ, սոցիոլոգի հավաստմամբ` իրենք հարցում են իրականացրել 13 ընտրաշրջանում, հարցմանը մասնակցել է 3000 ընտրող: