|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրամիության խորհրդի քաղաքականության ու անվտանգության հարցերի կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստիացրել է, թե երկրում ապահովված է ազատությունը. հայտնում է haqqin.az-ը: Նա նշել է, որ Ադրբեջանի բնակչության 70 տոկոսն ազատ օգտվում է համացանցից, մամուլի ազատությունը նույնպես սահմանափակված չէ:
Խոսելով հանրահավաքների մասին` Ալիևը նշել է, որ ընդդիմությունը պարբերաբար ցույցեր է անցկացնում: «Այլ հարց է, որ այդ ցույցերին մասնակցում է ընդամենը 1000 մարդ: Մարդկանց չեն գրավում հանրահավաքները, և դա մեր մեղքը չէ»,- ասել է նա: