Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` Սերժ Սարգսյանը որոշել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանին, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուխարեստ):