|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մահացել է թարգմանիչ, դիվանագետ, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Նյումեգ» հրատարակչության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:
Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
«Նյումեգի» հիմնադրման օրից գործակցել է հրատարակչության հետ. թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը: Եկող շաբաթ լույս է տեսնելու նրա թարգմանությամբ Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքը: Նրա թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ և հղկված հայերենով: