|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթեր ցուցահանդես` նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ամենասերտ կերպով այս ընթացքում զարգացրել ենք մեր դաշնակցային և ռազմավարական գործընկերությունը ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է Լավրովը` նշելով, որ ցուցահանդեսն առաջինն է 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում:
Լավրովը նաև հայտնել է, որ Նալբանդյանն իրեն հրավիրել է Հայաստան: «Մենք այդ հրավերն ընդունում ենք, համաձայնեցնելու ենք այցի ժամկետը և ծրագիրը»,- հավելել է նա: