|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ` այսօր` ժամը 14-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Կյանք» խորագրի ներքո կներկայացվեն Անամարիա Վարդապետյանի բնանկարները, հայկական և սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումները, ինչպես նաև հայ և սերբ արվեստագետների դիմանկարները:
Սերբիայի նկարիչների միության անդամ, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս և բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս Անամարիա Վարդապետյանն արտերկրում և Սերբիայում մասնակցել է 32 անհատական և 80 խմբակային ցուցահանդեսի: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 25-ը: