|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ Ուրուգվայի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։
ԼՂՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։