Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների։