կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 17:11
Մշակույթ

Ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ. Արմեն Ամիրյանը` Վարդան Գրիգորյանին

Ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ. Արմեն Ամիրյանը` Վարդան Գրիգորյանին

«Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական գործունեությունը 2016-ին գերծանրաբեռնված էր: Անգամ 2015-ին, երբ թատրոնում «խառնակչությունն» անպակաս էր, 2.7 միլիոնով գերակատարել ենք տարեկան պլանը»,- ՀՀ մշակույթի նախարար Արմեն ԱՄիրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից: Նա ներկայացրել է 2016-ի տարեկան հաշվետվությունը` թատրոնի կիսաքանդ անցյալն ու բարեկեցիկ ներկան փաստող տասնյակ լուսանկարներով: 

«Գովազդի առումով տեղը հարմար չէ. թատրոնը հեռու է ճանապարհից»,-դժգոհեց Վարդան Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ փորձում է բանակցել Սիրահարների այգու տնօրենության հետ, որպեսզի այգու ճեմուղին՝ թատերական դարձնելու միջոցով, այցելուներին ուղղորդեն դեպի թատրոն: 

Նախարար Արմեն Ամիրյանը հակադարձեց, որ ճանապարհն ու ճեմուղին հարցի լուծում չեն: Ժամանակի մեջ քայլել պետք է սովորել, ակտիվանալ սոցցանցերում, արդյունավետ փիարի տարբեր ուղիներ գտնել:

«Ես ձեզ չեմ մեղադրում, ձեր առջև նման պահանջներ, թերևս, չեն դրվել: Մենք պետք է շտապ որոշում կայացնենք. ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, որի հետ և կմշակեք ձեր ստեղծագործական ծրագրեը՝ Կամերային երաժշտական թատրոնի ցուցանիշները լավացնելու համար: Առաջիկա տասն օրերի ընթացքում կփորձենք լուծել գեղարվեստական ղեկավարի հարցը: Դրանից հետո երկու շաբաթ կտրվի՝ նրա հետ գործնական ծրագիր մշակելու և ներկայացնելու համար»,-ասել է նախարարը: