|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արտաշարի միջնակարգ դպրոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ դպրոցը ջեռուցվում է գազի վառարաններով: «Վառարանի խողովակը տեղաշարժված էր, ինչի պատճառով էլ գազի արտահոսք է եղել: Երևի երեխաները վազվզել ու վառարանին են դիպել, խողովակն էլ տեղից մի փոքր դուրս էր եկել»,- ասացին դպրոցից` հավելելով, որ նման դեպք նախկինում չի եղել:
Հիշեցնենք, որ Մեծամորի հիվանդանոցից տեղեկացրել էին, որ հիվանդանոց է տեղափոխել 8 երեխա. երեքը դուրս են գրվել, հինգը` հոսպիտալացվել: Երեխաների վիճակը բավարարին մոտ է: