|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Արտաշարի միջնակարգ դպրոցից 8 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեծամորի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էին երեխաները, Yerkir.am-ին հայտնեցին, որ աշակերտներն արդեն դուրս են գրվել: «Նրանցից միայն հինգն էին հոսպիտալացվել, ովքեր, համապատասխան բուժօգնություն ստանալով և լիովին ապաքինվելով, արդեն իսկ դուրս են գրվել հիվանդանոցից»,- հայտնեցին մեզ:
Հիշեցնենք, որ դպրոցից մեզ տեղեկացրել էին, որ գազի վառարանի խողովակն էր տեղաշարժվել, ինչի հետևանքով էլ տեղի ունեցել գազի արտահոսք, որն էլ դարձել էր թունավորման պատճառ: