|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի Քարասու շրջանի Քյուչուքքարասու թաղամասում ոստիկանների կողմից իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, 56-ամյա Խանում Վ.-ն:
Ինպես տեղեկացնում է Medyabar-ը, ոստիկանությունը գործողություններ է իրականացրել կեղծված և չաքցիզավորված ոգելիչ խմիչքների առևտրի ահազանգ ստանալուց հետո: Խուզարկության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 155 հատ չաքցիզավորված շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ:
ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել:
Մի շարք կայքեր, սակայն, տեղեկացնում են, որ Խանումը դատարանում մի շարք գործողություններից հետո ազատ է արձակվել: