|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի Նևշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 մարդ: Ըստ Fibhaber-ի՝ ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի Արեգնազան Գասպարյանը:
Իրավապահ մարմինների կողմից հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 գրամ փոշի և 138.44 գրամ խոտ` մարիխուանա տեսակի թմրանյութ:
Ձերբակալվածները տեղափոխվել են Նևշեհիրի փակ ռեժիմի բանտ: