Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին (Թեհլերյանին)։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։
Orer.eu-ն հայտնում է, որ այսօր ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։ Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։
Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում եւ մահացել է 1960թ մայիսի 23ին Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ էր։