կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 23:00
Աշխարհ

Թրամփը և Պուտինը կհանդիպեն Գերմանիայում կայանալիք «քսանյակի» ընթացքում

Թրամփը և Պուտինը կհանդիպեն Գերմանիայում կայանալիք «քսանյակի» ընթացքում

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը այնպես թե այսպես կհանդիպեն Գերմանիայաում կայանալիք «քսանյակի» ընթացքում, ավելի վաղ կայանալիք հանդիպման վերաբերյալ չկա որևէ պայմանավորվածություն:

«Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ չկա որևէ կոնկրետ բան, նաև չկան ժամկետներ: Մենք ելնում ենք նրանից, որ Գերմաիայում այս տարվա հուլիսին տեղի կունենա «քսանյակը», որտեղ այնպես թե այսպես նախագահները կհանդիպեն, սակայն, ինչպես գիտեք, խոսքը գնում էր ավելի վաղ կայանալիք հանդիպման մասին, որևէ կոնկրետ բան չկա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: