|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայից պատանիների հավաքականի մարզչական կազմը եւս մեկ մասնագետով համալրելու առաջարկ եղավ: Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:
Առաջարկվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գեւորգ Դավթյանի թեկնածությունը:
Հենց տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվեց իր համաձայնությունը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: