Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ օգոստոսի 16-ին, Նանկինում հանդիսավոր կերպով կտրվի պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի բացումը, իսկ 17-ից պայքարի մեջ կմտնեն աշխարհի բոլոր ծեգերից հավաքված ուժեղագույն պատանի մարզիկ-մարզուհիները:
Լավագույնների պայքարին պատրաստ են լրջորեն ներգրավվել նաև մեր երկու առաջատար ծանրորդները՝ 77 կգ քաշային գյումրեցի Հակոբ Մկրտչյանն ու +85 կգ քաշային էջմիածինցի Սիմոն Մարտիրոսյանը:
Նանկին մեկնելուց առաջ մեր ձյուցազունների նախապատրաստության և հնարավորությունների մասին է խոսել պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը:
-Սիմոնն ու Հակոբը, ի շնորհիվ ֆեդերացիայի ընձեռած հնարավորությունների, լուրջ նախապատարաստվել են նանկինյան ստուգատեսին: Իրար ետևից մի քանի ուսումնամարզական հավաք ենք անցկացրել, և տղաներն այդ հավաքներում ապացուցել են, որ արժանի են պատանեկան երկրորդ խաղերին մասնակցել: Եթե Եվրոպայի պատանեկան առաջնությունից հետո ասում էինք, որ մի տեղը Սիմոն Մարտիրոսյանինն է, ապա երկրորդի համար լուրջ մրցակցություն էր ծավալվել Հակոբ Մկրտչյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Սամվել Գասպարհյանի միջև: Այնպես որ՝ Մկրտչյանը շատ լուրջ մրցակցությունում է ձեռք բերել այդ ուղեգիրը, որն իր արժեվորումը ցույց կտա Նանկինում:
Տղաներն այսօր շատ լավ մարզավիճակում են, լուրջ թվեր են բարձրացնում և պատրաստ են պայքարել ամենաբարձ տեղերի համար: Երկու քաշային կարգերը միասին մեր հիմնական մրցակիցներն են Բուլղարիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Եգիպտոսի և Իրանի ծանրորդները: Վերջին շրջանում զարմանալի ակտիվություն է ցուցաբերում Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական պայքարի հիմնական մրցակիցը՝ ղազախ ծանրորդը, ով ընդամենը մեկուկես ամիս առաջ պոկում էր 170 և հրում 202 կիլոգրամ, վերջին փորձամրցման ժամանակ պոկել է 190 և հրել 230 կգ: Այնպես որ՝ գնում ենք հզոր պայքարի, սակայն մեզ մոտ ստացվում է ուժեղների հետ պայքարում պատվով դուրս գալ,-հաղթական երանգով իր խոսքն եզրափակեց Նանկինում մեր երկու ձյուցազունների և ծանրորդուհի Սոնա Պողոսյանի մարզչական ղեկը ստանձնած Վիգեն Խաչատրյանը:
Աղբյուր՝ awf.am