Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 7 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում վերընտրվել է համայնքի ղեկավար` ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը` ստանալով 145 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Գրիշա Գրիգորյանը, ստացել է 127 ձայն:
Արարատի մարզի Նորակերտ համայնքում 691 ձայնով վերընտրվել է ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Էդվարդ Սարգսյանը, ստացել է 52 քվե:
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում վերընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը՝ ստանալով 304 ձայն:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում նույնպես գործող գյուղապետն է վերընտրվել. անկուսակցական Մնացական Գևորգյանը գյուղապետ է դարձել 206 ձայնով:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը 15 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական, ինքնաառաջադրված Հովհաննես Պողոսյանին:
Շիրակի մարզի Արևիկ համայնքում գյուղապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը: