կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 19:31
Հասարակություն

Վերին Շորժայում զոհվածը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

Վերին Շորժայում զոհվածը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գևորգի ծառայակից ընկերներին և ողջ հայ ժողովրդին՝ ցավալի կորստի կապակցությամբ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

25.05.2021 թ.


Տես նաև՝ Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինվոր է զոհվել:

Տես նաև՝ Եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածք, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը․ Վրթանեսյան:

Տես նաև՝ Բռնության կոչեր են հնչեցրել, պահանջել՝ ազատել տարածքը. մանրամասներ՝ Վերին Շորժայում զոհված հայ զինծառայողի դեպքի մասին: