Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
IDBank-ի Աբովյանի մասնաճյուղն այսուհետ կգործի Տարտուի 1/1 հասցեում։
Բանկում նշել են, որ ինչպես նորաբաց մյուս մասնաճյուղերում, Աբովյանի մասնաճյուղում ևս թե դիզայնը, թե տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս վայելել լիարժեք, բարձրորակ սպասարկման առավելությունները։
Աբովյանի մասնաճյուղում բացի ավանդական սպասարկման հարմարավետ ու հաճելի պայմաններից կգործի IDBanking 24/7 համակարգը, որով հնարավոր է շուրջօրյա օգտվել 200+ ծառայություններից՝ կատարել կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, վարկի մարում, կոմունալ վճարումներ և այլն:
Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էր Բանկի ղեկավար կազմը, ԿԲ ներկայացուցիչներ, Աբովյանի քաղաքապետը, բիզնեսմեններ ու հաճախորդներ։ Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ նորարար դիզայնն ու ծառայությունների հասանելիությունը էլ ավելի կամրապնդեն կապը հաճախորդների հետ։
«Մենք վստահ ենք, որ մեր հաճախորդներն արժանի են լավագույնին՝ սպասարկման լավագույն պայմաններին, լավագույն պայմաններով պրոդուկտների և, իհարկե, լավագույն սպասարկման։ Բանկը շարունակաբար կատարելագործում է իր մասնաճյուղային ցանցը՝ զուգահեռ առաջարկելով ներկայիս շուկայի կողմից թելադրվող ամենաժամանակակից պրոդուկտները։ Աբովյանի մասնաճյուղում մեր հաճախորդները կարող են օգտվել բոլոր ծառայություններից, որոնք կատարելագործելու համար մենք մշտապես հաշվի ենք առնում հաճախորդների առաջարկներն ու նկատառումները»։
Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացման ծրագիրը՝ հաճախորդներին մատուցելով ժամանակակից, հարմարավետ լուծումներ։