|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է ռուսաստանցի բլոգեր Ալքեսանդր Լապշինին օգնելու համար. ըստ ТАСС-ի` ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թեև Մինսկին բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի դիրքորոշումը ՌԴ քաղաքացիներին երրորդ երկրի հանձնելու անթույլատրելիության մասին, փետրվարի 7-ին Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին»,- ասել է նա` հավելելով, որ փետրվարի 9-ին Բաքվի քննչական մեկուսարանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են նրա հետ, և պահման պայմանների վերաբերյալ որևէ գանգատ չի եղել:
Զախարովայի խոսքով` ռուսական կողմը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ԱԳՆ-ի, գլխավոր դատախազության, իրավապահ մարմինների, Ադրբեջանում Իսրայելի դեսպանության հետ:
«Այդ հարցը մշտական վերահսկողության տակ է, Լապշինին ցուցաբերվում է որակյալ փաստաբանական օգնություն: Առջևում դատավարությունն է»,- ասել է նա: