|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բելառուսական արտադրանքի վաճառքով զբաղվող խանութի առջև:
Բողոքի ակցիայի մասնակիցները մերժում են Հայաստանում բելառուսական ապրանքների վաճառքը` համարելով, որ վերջին շրջանում Բելառուսի Հանրապետության վարած ադրբեջանամետ քաղաքականությունը հակասում է ՀՀ շահերին և անտեսում մարդու ազատ տեղաշարժման իրավունքը։
Ցուցարարները բելառուսական խանութի դիմաց պարզել են պաստառներ՝ «Արցախ այցելելը հանցանք չէ», «Ո'չ բելառուսական արտադրանքին», «Հակահայ Բելառուս», «Բելառուսը Ադրբեջանի կցորդն է» գրություններով:
Միության անդամները նաև գրություն են կպցրել խանութի ապակու վրա, որի վրա գրված է. «Բելառուսի իշխանությունների հակահայ, հակաիրավական կեցվածքի պատճառով ձերբակալվել և Ադրբեջանին է արտահանձնվել օտարազգի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ադրբեջանը ոտնահարել է մարդու ազատ տեղաշարժման իրավունքը՝ հետախուզում հայտարարելով Լապշինի նկատմամբ և մեղադրելով նրան Արցախ այցելելու համար:
Արցախ այցելելը հանցանք չէ:
Արցախը ազատ և ինքնիշխան պետություն է:
Ո՛չ Բելառուսին:
Ո՛չ բելառուսական արտադրանքին»:
Միությունները հայտարարել են, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ, որոնց մասին նախապես կհայտարարվի:





