|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի առջև կազմակերպել էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Ակցիայի մասնակիցները «Արդարություն», «Ճանաչում» վանկարկումներով ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնից շարժվեցին դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ: Նրանք կրում էին «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է», «Armenian history not for sale» գրությամբ պաստառներ:
Դաշնակցական երիտասարդները հայտարարեցին, որ ցեղասպան Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին: «Որպես հայ երիտասարդներ` ողջունում և աջակցում ենք Եվրոպական խորհրդարանի վերջին կոչը Եվրամիության անդամ երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշեցին ակցիայի կազմակերպիչները:
Նրանք ԵՄ պատվիրակության ներկայացուցչին հանձնեցին պահանջագիր, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ այսօր նմանատիպ ցույցեր տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում գտնվող` Եվրոպական Միության գրասենյակների առջև:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: