|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8-ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Շրջայցի ընթացքում թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոսնտանդյանի ուղեկցությամբ Անն Իդալգոն ծանոթացել է թանգարանի ցուցանշումներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին:
Այս մասին տեղեկացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ հավելելով. «Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն նաև գրառում կատարեց Կոմիտասի թանգարան-ինտիտուտի հուշամատյանում. «Ի պատիվ այն կապերի, որոնք միացնում են Ֆրանսիան Հայաստանին, Երևանը Փարիզին և որոնք Կոմիտասին են միացնում Փարիզին՝ իր հավերժական քաղաքին»:
Շրջայցի ավարտին ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը կոմիտասյան մեկ ստեղծագործություն է կատարել՝ ի պատիվ Ֆրանսիայից ժամանած հյուրերի: