|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Ըստ Milliyet-ի՝ փետրվարի 6-ից ի վեր գրանցված ցնցումները նույն հաճախությամբ շարունակվում են: Գիշերվա ժամերին 4 մագնիտուդից բարձր ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել:
Կայքի տեղեկացմամբ՝ ամսի 6-ից ի վեր Չաննաքքալե նահանգի ամբողջ շրջանում գրանցվել է ընդհանուր 506 երկրաշարժ: Հավանական նոր ցնցումների պատճառով դպրոցներում մեկ շաբաթով արձակուրդ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում նույնպես ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել: Փլուզվել էին տներ: