| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Դեռևս նախորդ տարի գողության և սպանության հանցափորձերի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ս.-ն ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով ևս երկու հոգու հետ 30.01.2016թ.-ին ապօրինի մուտք է գործել Է. Հովհաննիսյանի` Վանաձորում գտնվող առանձնատուն: Այնտեղ, նկատելով ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, առանձնատուն ներխուժածները ապօրինի ձեռք բերված ատրճանակներից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Վերջիններս էլ իրենց հերթին պատասխան կրակոցներ են արձակել:
Միջադեպից հետո նույն օրը ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցները Արթուր Ս.-ին բերման են ենթարկել բաժին: Հատուկ քննչական ծառայությունում տրված հաղորդման համաձայն` նույն բաժնի պետի աշխատասենյակում, ոստիկանության չորս աշխատակից ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պահանջելով խոստովանել գողություն կատարելու և ոստիկանների վրա կրակելու հանգամանքը:
Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քնչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: