Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Անհասկանալի են հիմքերը, թե ինչու են երիտասարդներին բերման ենթարկել։ Ձևակերպում են, որ օրինական պահանջ չի կատարվել, բայց այնտեղ օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ կատարվեր կամ չկատարվեր. Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողներին ասաց «Հայաստան» [մբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Կառավարությա նշենքի մոտ ակցիայի ժամանակ երիտասարդների բերման ենթարկելուն։
«Թույլ չենք տալու, որ որևէ անձ, որն իր բողոքն է արտահայտում հանուն Հայաստանի, հանուն Արցախի, լինի միայնակ ոստիկանությունում, շատ արագ արձագանքելու ենք։ Իրավաչափ գործողությունները նման ոչ իրավաչափ ձևով կասեցնելը անիմաստ գործողություն է։ Ես չգիտեմ՝ ոստիկանները դրանով ում ինչ ծառայություն են մատուցում»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։