|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել:
Բացի այդ, Գևորգ Ս.-ն հայտնել է, որ ինքը ոստիկանության Կումայրիի բաժնում պահվել է տևական ժամանակ: Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: