կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-11 01:09
Իրավական

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը խնդրել է մերժել հայկական հայցը

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը խնդրել է մերժել հայկական հայցը

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը Մանհեթենի շրջանային դաշնային դատավորին խնդրել է մերժել «Հայկական հիշողության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցը, որով պահանջվում է բացահայտել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից հայերից բռնազավթված ոսկու եւ այլ ակտիվների մասին տեղեկատվությունը. գրում է ամերիկյան Bloomberg Businessweek-ը։

Բանկը հայտարարել էր, որ կենտրոնի պահանջները «վիճելի են»։

Գլենդելում գործող «Հայկական հիշողության կենտրոնը» այս տարվա մարտին դատի էր տվել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կառավարիչների խորհրդին՝ ընդգծելով, որ «թուրքական ոսկիներ»  կոչվող ակտիվները բռնազավթվել են «Հայկական Հոլոքոսթի» ժամանակ։