կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 10:30
Աշխարհ

Մակրոնն ու Լը Պենն անցնում են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Մակրոնն ու Լը Պենն անցնում են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Էքզիթ-փոլերի համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մտնում են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

France Info-ի և France 24-ի, ինչպես նաև Le Monde-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ թեկնածուներից և ոչ մեկն առաջին փուլում չի ստացել բացարձակ մեծամասնություն (50% գումարած մեկ ձայն):

Հաղորդվում է, որ Էմանուել Մակրոնն առաջին փուլում հավաքել է ձայների 28,1 տոկոսը, իսկ Լը Պենը՝ 23,3 տոկոսը:

Ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը ստացել է ձայների 20,1 տոկոսը, աջակողմյան հայացքներով հայտնի Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը՝ 7,2 տոկոսը, իսկ աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ 5 տոկոսը։

Կանաչների կուսակցության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Յանիկ Ժադոն հավաքել է 4,4 տոկոս, Սոցիալիստական կուսակցության թեկնածու և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն չի կարողացել հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Ֆրանսիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնցում պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին 12 թեկնածուներ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը։