|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, գրում է «Ռիա Նովոստին»:
Ֆրանսիայի Հանրապետության ներկայիս ղեկավարը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի ընտրատեղամաս, որտեղ գտնվում է նրանց կալվածքը։ Մակրոնի տան մոտ հավաքվել էր համակիրների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը հաճույքով զրուցում էր և լուսանկարվում։ Մինչ ընտրատեղամաս հասնելը նա ողջունեց հավաքված ֆրանսիացիներին, սեղմեց նրանց ձեռքերը, ստորագրություններ տվեց։