|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքները դեռ մի քանի ժամ առաջ խոսում էին «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարի Լը Պենի հաղթանակի մասին, սակայն հետո պատկերը սկսեց փոխվել՝ հօգուտ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի. հայտնում է РИА Новости-ն:
97% քվեների մշակման արդյունքում Մակրոնը ստացել է 23,86%, Լե Պենը՝ 21,43%:
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան Լյուկ Մելանշոնը ստացել են, համապատասխանաբար, 19,94% եւ 19,62% ձայն: Երկրորդ փուլում նրանք այլևս չեն պայքարի:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ կհաղթի Մակրոնը: