|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այս պահին ընթանում է «Ժառանգություն» կուսակցության ընդլայնված կազմով նիստը: Մինչ նիստի մեկնարկը, կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ չի բացառվում, որ այսօրվա նիստից հետո նույնպես վերջնական որոշում չկայացնեն, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն»-ը ինչ ձևաչափով է մասնակցելու: Րաֆֆի Հովհաննիսյանը նորմալ համարեց, որ իրենց թիմակիցները լքում են «Ժառանգություն» կուսակցության շարքերը՝ այդ երևույթը համարելով այն ազատության հետևանք, որ ընձեռված է կուսակիցներին: