|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ Թուրքիա մեկնած` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ այս կուսակցությանն է անդամակցում հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Ըստ Demokrathaber-ի՝ ԺԴԿ ներկայացուցիչների հետ Մերկելը հանդիպել է Էրդողանի և Յըլդըրըմի հետ հանդիպումներից անմիջապես հետո: Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը: Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը մասնակցել են նաև կուսակցության՝ արտաքին հարաբերությունների հարցով պատասխանատուի օգնական Հիշյար Օզսոյը, Մարտինից պատգամավոր Միհթաթ Սանջարն ու ապօրինի կանալքից երեք օր առաջ ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ կայքը չի հաղորդում, սակայն նշում է, որ այս հանդիպումը նախաձեռնել է Մերկելը՝ առանձնապես պահանջելով Բալուքենի ներկայությունը: