կարևոր
1246 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 16:45
Իրավական

Դատարանը կրկնակի նվազեցրել է Աղվան Հովսեփյանի 100 մլն դրամ գրավի չափը

Դատարանը կրկնակի նվազեցրել է Աղվան Հովսեփյանի 100 մլն դրամ գրավի չափը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված 100 միլիոն դրամ գրավը կրկնակի նվազեցվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը, քննության առնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100 մլն դրամի չափով գրավը նվազեցնելու մասին իմ միջնորդությունը, որոշեց այն բավարարել, գրավի չափը նվազեցնել և սահմանել 50 մլն դրամ»,- գրել է Ալեքսանյանը։