|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՍԴ որոշման մեջ նշված է վերահաշվարկի խնդիր, և եթե աշխատանքային խմբի ներկայացրած փոփոխությունների արդյունքում առաջանում է վճարումների չափի հետ կապված հարց, այդ դեպքում, ՍԴ որոշմամբ սահմանված կարգով, կկատարվի վերահաշվարկ: Լրագրողների հարցին' պարտադիր կուտակայինի համար վճարված գումարները վերադարձվելո՞ւ են, այսօր այսպես պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև պարտադիր կուտակային համակարգի մասին ՍԴ որոշումից հետո առաջացած իրավիճակով, որի կապակցությամբ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ՍԴ որոշումից հետո կա մեկ կարևոր խնդիր' գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը:
«Դիմողի կողմից ՍԴ ներկայացված դիմումում 8 հոդված հակասահմանադրական ճանաչելու խնդիր է դրվել, երեքը` որոշ մասերով, ճանաչվել են հակասահմանադրական, մյուս 5 հոդվածները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող: Մենք այժմ պետք է խնդիրը լուծենք` համապատասխան օրենքներում փոփոխությունների փաթեթը մշակելով և կառավարությանն ու ԱԺ-ին ներկայացնելով»,- ասաց Արտեմ Ասատրյանը: