|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա: Ըստ Sonhaberler-ի՝ նրա օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում:
Թուրքիայում Մերկելը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, ինչպես նաև կայցելի Թուրքիայի Մեջլիս: Յըլդըրըմի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի ներգաղթյալների հարցը:
Կայքը մանրամասնում է, որ այս այցն առանձնահատուկ է նրանով, որ սա Մերկելի առաջին այցն է Թուրքիա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Նախատեսվում են նաև հանդիպումներ ընդդիմության ներկայացուցիչների հետ։