կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 23:58
Առանց Կատեգորիա

Սպիտակ տանն այսուհետ կթույլատրվի լուսանկարել եւ տեսագրել

   Սպիտակ տանն այսուհետ կթույլատրվի լուսանկարել եւ տեսագրել

Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել ավելի քան 40 տարի գործող արգելքը` լուսանկարել  եւ տեսագրել շենքը` էքսկուրսիաների ժամանակ, այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Այցելուները կարող են նկարվել Սպիտակ տան ներսում, անգամ այդ նկարները տեղադրել սոցցանցերում: Սելֆիների համար նախատեսված փայտիկների գործածումն առայժմ կարգելվի:

Արգելքը չեղարկելու մասին հայտարարում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման` Instagram-ում տեղադրված հատուկ տեսանյութով, որում նա պատից պոկում է նախազգուշական նշանով պաստառը:

Նկարահանման արգելքը սահմանել էր ԱՄՆ գաղտնի ծառայությունները` ելնելով անվտանգության ապահովման խնդրից: