|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չինաստանի իշխանությունները հերքում են այն լուրը, թե Պակիստանը չինացի ինժեներներին թույլատրել է հետազոտել ամերիկյան ուղղաթիռը, որն օգատգործվել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողության ժամանակ. հաղորդում է BBC-ն:
Երկու օր առաջ Financial Times-ը գրել էր, թե Պակիստանի իշխանությունները հնարավորություն են տվել չինացի մասնագետներին լուսանկարելու ուղղաթիռի որոշ հատվածներ, որտեղ տեղադրված է եղել օդանավը ռադարների էկրաններից անհետացնող «Սթելս» հատուկ տեխնոլոգիան:
Այս տեղեկությունը հերքել են նաեւ Պակիստանի իշխանությունները: