կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 22:25
Աշխարհ

Հոգեբանները կարծում են, որ Թրամփն անձի խանգարում ունի

Հոգեբանները կարծում են, որ Թրամփն անձի խանգարում ունի

Ամերիկացի հոգեբաններից շատերը համոզված են, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը տառապում է անձի խանգարմամբ, ըստ որում՝ հատուկ ձեւով՝ չարորակ նարցիսիզմով: Այս մասին հայտնում է Independent-ը: Հոգեբանական Campbell's Psychiatric Dictionary բառարանի սահմանման համաձայն՝  «չարորակ նարցիսիզմը» նարցիսիզմի, անձի հակասոցիալական խանգարման, ագրեսիայի եւ սադիզմի խառնուրդն է:

«Դոնալդ Թրամփը վտանգավոր հոգեկան հիվանդությամբ է տառապում եւ ի վիճակի չէ նախագահական պաշտոնն զբաղեցնելու»,- պնդել է պրակտիկ հոգետերապեւտ եւ տերմինի հեղինակ Ջոն Դ. Գարթները: US News-ի ծրագրում նա հայտարարել է, որ «չարորակ նարցիսիզմը սովորական նարցիսիզմից տարբերվում է եւ, ի դեպ, անբուժելի է»:

Բոլոր փորձագետները համաձայն են չարորակ նարցիսիզմ ախտորոշման հետ: Մասնագետների կարծիքով, սակայն, սարսափելի է ոչ թե ախտորոշումն ինքնին, այլ դրա ազդեցությունը Թրամփի վարքագծի վրա: Այսպես՝ դոկտոր Ջուլ Ֆեթրելը նշել է, որ «նարցիսիզմն ուժգին ազդել է իրականությունն ընկալելու Թրամփի ընդունակության վրա, հետեւաբար տրամաբանության օգտագործմամբ Թրամփին համոզելն անհնար է»: Որպես հաստատում հոգեբանը բերել է «Թրամփի դեմ 3 մլն ամերիկուհիների բողոքի» օրինակը, նաեւ խորհրդականների եզրակացությունները, որոնք վկայում էին, որ Թրամփի ռազմավարությունը չի աշխատել, որոնց Թրամփը, միունույն է, չի լսել:

Դրա հետ մեկտեղ, դեռեւս դեկտեմբերին հոգեբանության ամերիկացի երեք պրոֆեսորներ նամակով դիմել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, որով խնդրել են Թրամփին ուղարկել բժշկական եւ նեյրոհոգեբուժական զննման: Նրանց անհանգստացնող ախատանիշների թվում էին «ուռճացված ինքնագնահատականը, իմպուլսիվությունը եւ վիրավորանքների ու քննադատությունների հանդեպ գերզգայունությունը, նաեւ երեւակայությունն ու իրականությունը տաբերակելու ակնհայտ անընդունակությունը»: