Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-10 15:40
Հասարակություն

Աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում

Աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում

Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992-ից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: 

Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում:

Այս տավա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: ԱՀԿ և ՀԱՀՖ մեկնաբանությամբ` արժանապատվությունը հոգեկան առողջության ոլորտում ներառում է. 

                • ազատություն բոլոր տեսակի բռնություններից և չարաշահումներից

                • ազատություն խտրականությունից

                • անկախություն և ինքնորոշում

                • ներառում համայնքային և հասարակական կյանքում

                • մասնակցություն քաղաքականության մշակման գործընթացին:

Նշվածները ոչ միշտ են առկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, սակայն այս կամ այն չափով խնդիր են աշխարհի բոլոր երկրներում:

Հոգեկան առողջության խնդիրների դեպքում որակյալ, մատչելի հոգեբուժական օգնություն և արժանապատիվ վերաբերմունք ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մատուցվող ծառայությունները բարելավման կարիք ունեն:

Վերջին շրջանում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, այդ թվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը և 2015-19թթ. գործողությունների պլանը, միաժամանակ նախատեսվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիր իրականացնել, ինչը շատ օգտակար կլինի բարեփոխումների իրականացման գործում:

ԱՀԿ տվյալներով` 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խնդիր, աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չի ստանում, իսկ շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է:

Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ: