|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումը: Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով` 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
ՀՀ-ում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն հասարակության բոլոր շերտերը:
Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության»: