Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
NewsBook-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք: Նրանք բոլորը Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից: ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից: ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը:
Նրա տեղակալ Սամվել Մինասյանը ևս համապատասխան դիմում է ներկայացրել: Հենրիկ Աբրահամյանը` ԱԺ նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի եղբայրը ևս ՀՀԿ-ն լքողների շարքերում են: Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էլ է դիմում ներկայացրել: Կուսակցությունը լքողների շարքերում է ՀՀ Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը:
Գեղանուշ Սայադյանը, որը ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, ևս կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Արտաշատի քաղաքապետարանի 5 աշխատակիցներ ևս ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում