|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ում լույս է տեսել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի անգլերեն տարբերակը: Այդ մասին Աքչամը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Գրքում քննարկվում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի և Բեհաեդդին Շաքիրի՝ ցեղասպանության վերաբերյալ հրամաններ պարունակող հեռագրերը:
Աքչամի խոսքով՝ գրքի անգլերեն թարգմանությունը տարբերվում է թուրքերեն տարբերակից, քանի որ այն պարունակում է նաև ժամանակի նահանգապետերից Աբդուլհալիք Նուրիի ստորագրություններով մի շարք փաստաթղթերի հատուկ բաժին: