Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Ոսկեպար-Կողբ և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Ամասիա գյուղում շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: