Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: